Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մի կաթսայում երեք գլուխ չի եփվի

Մի կաթսայում երեք գլուխ չի եփվի
13.02.2018 | 03:18

Մինչ ՀՀԿ-ի գլուխը խառն է նախագահ ու վարչապետ ընտրելու հարցով, խորհրդարանական կառավարման անցնող երկրի խորհրդարանում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: ԱԺ ղեկավարության մեջ ներքին լարվածություն կա: Ընդդիմության փոխխոսնակին չհաշված, ՀՀԿ խմբակցության եռյակի՝ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները, կարծես, այնքան էլ հարթ չեն:


Մեր տեղեկություններով, նրանցից ամեն մեկը սեփական կռիվն ունի մյուսի հետ, բայց ամենաանմխիթար վիճակում Արա Բաբլոյանն է, քանի որ երկու փոխխոսնակներն էլ հաճախ նյարդայնանում են նրա գործելաոճից: ՀՀԿ խմբակցությունում էլ, մեղմ ասած, ոգևորված չեն օրենսդրական աշխատանքները կազմակերպելու Բաբլոյանի «հմտությամբ»: «Մեծ բան չէ նիստ վարելը, ուղղակի քաղաքական մարդ չէ, ինքն իր ափսեում չէ»,- նշում են խմբակցությունում:


Իսկ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, մեր տեղեկություններով, միմյանց մրցակից են տեսնում խորհրդարանի ապագա ղեկավար դառնալու հավակնություններում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ